Ինչպիսի՞ն է Ալլա Լևոնյանի ընտանիքը․ բացառիկ մանրամասներ

Ալլա Լևոնյանը հանրահայտ լինելով հանդերձ բավականին սակավ է ներկայացնում իր ընտանիքը, բալիկներին ու ամուսնուն։ Նա առավել շատ խոսում է մասնագիտական ծրագրերի և հաջողությունների մասին, չանայծ ներկայումս երգչուհին այնքան էլ ակտիվ չէ իր մասնագիտական ոլորտում։

Ալլան ընտանիք է կազմել դեռ տասնութ տարի առաջ՝ ունենալով երեք զավակ։ Ալլայի առաջնեկը դուստրն է՝ Ժաննան, իսկ տղան՝ Հայկը միջնեկն է․ նա այս տարի է ավարտել դպրոցը՝ մուտք գործելով մեծ կյանք։

Տան կրտսերը Շաղիկն է, ով ութ տարեկան է։ Ալլան, լինելով բազմազավակ մայր, խոստովանում է, որ բավականին դժվար է եղել համատեղել ընտանեկան ներդաշնակ կյանքը, զավակների խնամքը և երգչուհու կարիերան։

Ալլային այդ հարցում շատ են օգնել մայրն ու սկեսուրը։ Հյուրախաղերի մեկնելիս Ալլային մեծապես աջակցել է ամուսինը, ով գործարար է։ Նա հաճախ է Ալլայի հետ միասին մեկնում արտերկիր, երբ կինը պետք է ելույթներ ունենա տարբեր երկրների բեմերում։

Ալլան տարբեր առիթներով նշել է, որ ինքն առավելաբար կարևորում է գաղափարը, քան նյութականն ու առարկայականը։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.