ԿԳՄՍ-ի նոր որոշումը. կրկին երկուշաբթի օրվանից դպրոցներում դասերը…

Դեռևս որոշում չկա դպրոցներում հեռավար ուսուցման անցնելու։ Այս մասին ԼՈՒՐԵՐ․com-ի հետ զրույցում ասաց ԿԳՄՍ նախարարության մամուլի խոսնակ Գեղամ Մելիքբեկյանը։

ԿԳՄՍ-ի նոր որոշումը դպրոցականների դասի հաճախելու վերաբերյալ - Persona News

«Այս պահի դրությամբ, ըստ նոր որոշման, երկուշաբթի օրվանից դպրոցներում դասերը կսկսվեն առկա ձևաչափով, սակայն կարող է այնպես ստացվել, որ վարակի շղթան այնպիսի մի դինամիկա ունենա, որ նոր որոշում կայացվի։

Ամեն պահ՝ կախված կոր ոնավիրուսային թվերի աճից, որոշումը կարող է փոխվել»,- ասաց նա՝ հավելելով, որ հանրային առողջության պահպանման խնդիրը շատ ավելի գլոբալ է։

Անդրադառնալով բուհերին՝ Գեղամ Մելիքբեկյանն ասաց, որ դրանք նոյեմբերի 15-ից հետո իրենց դասերը կսկսեն առկա, թե հեռավար կարգով, իրենց որոշումն է։

Возможно, это изображение (в помещении)

Հիշեցնենք, որ ավելի վաղ նախարարությունը հայտարարություն էր տարածել, ըստ որի, 2021 թվականի աշնանային արձակուրդները դպրոցներում երկարացվեցին ևս մեկ շաբաթով, իսկ բուհերը արձակուրդ անցան մինչև նոյեմբերի 15-ը՝ պայմանավորված համաճարակով։ Զվարթ Պետրոսյան

Оставьте комментарий