Խnշnր արտահnuք Ադրբեջшնի ԱԳՆ-ից․ Սխալն այլևu ուշ է nւղղել

0
1

Ադրբեջանական մամուլում հայտնված հրապարակումների համաձայն, այդ երկրի նախկին ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովին ժամանակավորապես արգելել են հեռանալ Ադրբեջանից։

Հիշեցնենք, որ նա հեռացվել էր ԱԳ նախարարի պաշտոնից բավականին մեծ աղմուկով՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի բավականին կոշտ նախատինքներից հետո,

որին հաջորդել էին ադրբեջանական ԱԳ նախարարությունում ստուգումներն ու այդ գերատեսչության մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների ձերբակալությունները։

Հիշեցնենք, որ Մամեդյարովին այդ պաշտոնում փոխարինել էր Ջեյխուն Բայրամովը, ով պաշտոնավարում է մինչ այժմ, չնայած երբեք արտաքին քաղաքականության ոլորտի հետ կապ չի ունեցել։

Այն ժամանակ դեռ նույնիսկ ադրբեջանական մամուլը գրեց, որ Բայրամովը ադրբեջանական քաղաքական վերնախավի թուրքամետ ուղղվածության «թեւի» ներկայացուցիչներից է,

եւ համարվում է նաեւ «պատերազմի կուսակցության» կողմնակիցներից մեկն, ի տարբերություն Մամեդյարովի, ում համարում էին «խաղաղության կուսակցության» կողմնակիցներից, եւ ում, ըստ էլի ադրբեջանական մամուլի հրապարակումների, որոշակի աջակցություն ցուցաբերում էին Մոսկվայից։

Եւ ահա, modern.az ադրբեջանական լրատվամիջոցի փոխանցմամբ՝ Էլմար Մամեդյարովը գտնվում է Բաքվում եւ շարունակում է գործունեությունը Ադրբեջանի Ֆուտբոլային ֆեդերացիաների ընկերակցության գործադիր կոմիտեում՝ ներկայացնելով Ֆուտբոլասերների հասարակական միավորումը։

Պարբերականը նշել է, որ նրա լիազորությունները այդ պաշտոնում չորս տարի է եւ իրավաբանորեն, եթե որեւէ պատճառ չառաջանա, որ նա ստիպված լինի թողնել նաեւ այդ պաշտոնը, ապա նրան այդ պաշտոնից զրկել հնարավոր չէ։

ОСТАВЬТЕ ОТВЕТ

Please enter your comment!
Please enter your name here