Գեներալ Բաբայանը հաuտատեց․ Որnշումը կայшցված է

Վերջին մեկ շաբաթում հասարակությունն ապրում է մռայլ սպասումներով, թե ինչ է ստորագրվելու նոյեմբերի 9-ին` Հայաստան-Ադրբեջան նոր փաստաթղթերի տակ:Մեր 31 հազար 200 քառակուսի կիլոմետրը դարձրել են 29 800, մենք 1400 ք/կմ ստանալիք ունենք

Նախօրեի փակ նիստում պատգամավորներին տեղեկացվել էր, որ դեմարկացիայի հիմք են հանդիսանալու 1975 թվականի սովետական քարտեզները։ Այս իրավիճակի մասին զրուցել ենք Ազատական կուսակցության նախագահ, Արցախի ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանի հետ։

— Ասում են, որ չստորագրել հնարավոր է միայն այն պարագայում, եթե Փաշինյանը հրաժարական տա։ Հավականական համարո՞ւմ եք։

— Ես հավանական չեմ համարում, որ Նիկոլ Փաշինյանը հրաժարական կտա։ Երկրորդ․ ես համարում եմ, որ, մեկ ա` Նիկոլ Փաշինյանը կլինի, հրաժարական կտա, կգա մի ուրիշ Նիկոլ Փաշինյան, պետք է առաջնորդվեն 26-28 թթ․ քարտեզով։ 26-28 թթ․ քարտեզը, որ Ռուսաստանի Գենշտաբում է, մերոնք պետք է դիմեն, վերցնեն ու առաջնորդվեն էդ քարտեզով։ Ինչ փոխանակումներ, ինչ կլինի, ինչքան առաջ կգնանք, հետ կգնանք, բայց իտոգը պետք է լինի 31 հազար 200 քառակուսի կիլոմետր։ Էսօր տարածքը 29 800 է։ Այսինքն՝ մենք հլա ստանալիք ունենք՝ 1400 ք/կիլոմետր։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ Hraparak.am

ОСТАВЬТЕ ОТВЕТ

Please enter your comment!
Please enter your name here

spot_imgspot_img

Դիտեք նաև

Related Articles