ՌԴ ՊՆ-ն հայտшրшրnւթյnւն տшրшծեց

Լեռնային Ղարաբաղում սահմանված բոլոր դիտակետերում, որտեղ ռուսական խաղաղապահ զորակազմի զինծառայողները հրադադարի ռեժիմի պահպանման և իրավիճակի շուրջօրյա վերահսկման առաջադրանքներ են կատարում, կապի ապահովման համալիր մարզումներ են անցկացվել: Այս մասին ասվում է ՌԴ ՊՆ տեղեկագրում:

Մարզումների ընթացքում մասնագետները փորձարկել են հատուկ սարքավորումներնն ու ռադիոկայանի աշխատանքը, առաջադրանքներ են մշակել կապի միջոցների ներգրավմամբ՝ ներքին ալիքներով տարբեր դիտակետերի միջև կապ ապահովեկու նպատակով:

Խաղաղապահ զորակազմի ներկայացուցիչ Ալեքսեյ Կուդրենկոյի խոսքով՝ իրենց սպառազինման կազմում ընդգրկված է արբանյակային կապի կայան՝ լեռնային տեղանքում մշտական և անխափան կապի ապահովման համար:

Խաղաղապահները կանոնավոր պարապմունքներ են անցկացնում՝ պրոֆեսիոնալ վարպետության մակարդակի բարձրացման նպատակով:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 9-ին Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակայման շուրջ պայմանավորվածություն են ձեռք բերել,  ստորագրվել է հայտարարություն, որով Ադրբեջանին են անցնում Արցախի յոթ շրջանները, Շուշին ու Հադրութը` բացառությամբ մի գյուղի, գյուղեր Ասկերանի ու Մարտունու շրջանից, ինչպես նաև Մարտակերտի շրջանի Թալիշ և Մատաղիս գյուղերը։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.