Պաշտպանության նախարարությունը հուլիսի 19-ին հայտարարություն տարածեց, որում ասվում էր, որ Սյունիքի մարզի Տեղ համայնքի բնակիչ կոմբայնավարը, ապակողմնորոշվելով տեղանքում, հայտնվել է ադրբեջանական զինված ուժերի վերահսկողության տակ գտնվող տարածքում:
Հայ դիրքապահների, ռուս սահմանապահների և համայնքի ղեկավարության ջանքերով կոմբայնավարը, ինչպես նաև կոմբայնը, վերադարձվել են հայկական կողմին:
Համայնքապետ Ներսես Շադունցը Իրավաբան.net-ի հետ զրույցում ասաց,
որ երեկ եռակողմ բանակցություններ են տեղի ունեցել և տեղում հայ-ադրբեջանական սահման է գծվել՝ մոտ մինչև 2 կիլոմետրանոց հատված։
«Երբ իրեն կանգնեցրել են՝ մեր հատվածում են կանգեցրել, ուղղակի մեր կոմբայնավայրը մի 10 մետր մտել էր իրենց տարածքով շրջել, չէր իմացել:
Ինչ իմանար, որ 90-ականներին դա իրենց տարածքն է եղել:
Դրանք սեփական հողատարածքներ էին»,-նշեց Ներսես Շադունցը:
Իրավաբան.net